Իմ պապերից մեկը պատերազմում կորցրել է ոտքը, արդեն 95 տարեկան է, առողջություն պապիս:
Մյուս պապս (հորական) պատերազմի տարիներին գերի է ընկել, իսկ ազատ արձակվելուց հետո աքսորվել որպես «ժողովրդի թշնամի» ու նրա գերեզմանի տեղը մինչ օրս չգիտենք: Նրա միակ մեղքն այն է եղել, որ տեսնելով, թե ինչ վատ վիճակում են ապրում մարդիկ, իր երեխաների ձեռքը բռնած գնացել է գյուղսովետի նախագահի մոտ ու ասել է. «Խի գերմանացիք էլ են երեխա պահում, դուք է՞լ»:
Սա նրա վերջին խոսքն է եղել, նույն օրը եկել են հետևից...
Արթուր Խեմչյան