«Բավականին ժամանակ է իրավիճակը սահմանին հանգիստ է»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես համայնքի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Վերջին կրակոցը եղել է ապրիլի 26-ին, տևել է մոտ 5- 10 րոպե: Ըստ Արարատ Ավալյանի թեթև կրակոցներ կան, բայց միայն դիրքային, բնակչության ուղղությամբ կրակոցներ չկան, ամեն բան հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ իրենց համար աշխատում են այգիներում:
Մեր լրագրողը կապ հաստատեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների մի քանի բնակիչների հետ, ովքեր ևս հաստատեցին, որ սահմանին իրավիճակը հանգիստ է, երբեմն թեթև կրակոցներ լսվում են, բայց ոչ բնակիչնրի ուղղությամբ. «դե, սահմանում ենք ապրում, անհնար է գոնե թեթև կրակոցներ չլինեն»- հավելեց բնակիչներից մեկը:
Հիշեցնենք նաև, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։