«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հանրակացարանի աղբարկղերի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է երկփողանի, 16 մմ տ/չ կարճեցված փողով և խզակոթով որսորդական ողորկափող հրացան՝ ջնջված համարներով, ինքնաձիգի պահունակ, «Տրոտիլ» տեսակի 3 պայթուցիկ նյութ, որոնցից մեկը` դեղին, իսկ երկուսը՝ կանաչ, «Տրոտիլի» պայթուցիչ` դեղին և կապույտ մալուխներով, 7.62 մմ տ/չ գնդացրի 50 փամփուշտ` շղթայով, 5.45 մմ տ/չ՝ 215 և 7.62 մմ տ/չ՝ 10 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: