Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության ՔՀԳ վարչություն է ներկայացել 37-ամյա Էդգար Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 7-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Էդգար Գ.-ն փոխանցվել է Կենտրոնականի բաժնի ծառայողներին: