Մադրիդցիները դեմ չեն լինի վաճառել 27-ամյա ֆրանսիացուն, քանի որ վերջին ժամանակներս նա սկսել է թիմի հիմնական կազմում տեղը զիջել մրցակիցներին, հաղորդում է Daily Star-ը։
Ավելի վաղ հարձակվողի գլախավոր գնորդները համարվում էին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերփուլը», սակայն վերջերս նրանց միացել են նաև «զինագործները» , ովքեր պատրաստ են նրան մեծ գումար առաջարկել՝ որպես փոխհատուցում։
Այս մրցաշրջանում Բենզեման Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում 36 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։