«Բավարիան» փակուղու մեջ է․ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկից երեք գոլով առաջ անցնելը գործնականում անհնար է, գրում է EuroSport-ը։
Մյունխենցիները Իսպանիայում իրենց վատ չդրսևորեցին մինչև երկրորդ խաղակեսի կեսը, բայց հետո Մեսսին գործի անցավ՝ գրեթե միայնակ վճռելով կիսաեզրափակիչ դիմակայության ելքը։
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ «Բավարիան» երբեք առաջին խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո չի հաղթել, իսկ «Բարսան», իր հերթին, երբեք ձեռքից բաց չի թողել նման առավելությունը։
Ամեն դեպքում, մյունխենցիները չեն պատրաստվում հանձնվել։ Դավիդ Ալաբան վստահություն է հայտնել, որ առանց իրեն էլ թիմակիցները կհաղթեն «Բարսելոնային» անհրաժեշտ հաշվով, իսկ Թոմաս Մյուլլերն հայտարարել է, որ եզրափակիչ դուրս գալու համար «Բավարիային» հրաշքներ հարկավոր չեն։