ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մայիսի 13-15-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնությունում զինված ուժերի կազմզորահավաքային հարցերով աշխատանքային հանդիպմանը և բանակցություններին: