Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Մարկ Ցուկերբեգը արմատապես փոխեց ժամանակակից հասարակության կյանքը՝ դրա մի մասը դարձնելով սոցիալական ցանցերի աշխարհը: Ազգությամբ հրեա Ցուկերբերգը ծնվել է 1984թ. : Հարվարդում իր ուսումը կիսատ թողնելով՝ նա հասկացավ, որ այս կյանքում իր կոչումը բոլորովին այլ է: Դեռ վաղ հասակից հետաքրքրված էր տեղեկատվական տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ: Նա բազմիցս ինքն իրեն անվանել է «կոչումով հակեր»: 2005թ. «Facebook»-ի հիմնական ֆինանսական հովանավորին՝ ընկերության կառավարումից դուրս թողնելու նրա փորձը դարձավ դատական քաշքշուկների պատճառ: 2010թ. «Time» ամսագիրը Ցուկերբերգին շնորհեց «տարվա մարդ» կոչումը: Հանդիսանալով «Facebook» բաժնետոմսերի 24%-ի սեփականատերը՝ «Forbes» ամսագրի կողմից ճանաչվեց պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը:
«Facebook»-ի ստեղծման պատմությունը էկրանավորվեց 2010թ.՝ «Սոցիալական ցանց» անվանումով, որին, սակայն, Մարկ Ցուկերբերգն անձամբ որևէ մասնակցություն չի ունեցել: