Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան ժամանելուց հետո ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 36-ամյա Հայկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: