Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղղված 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը: Ինչպես հատնում է Horizon Weekly-ն՝ սենատոր Թանհ Նաի Նգոն իր խոսքում նշում է. «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ տարածելով խնդիրը ամբողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր և չի ցանկանում առերեսվել իր անցյալին, կանգնած է սեփական պատմությունից ազատվելու փորձերը տապալելու լուրջ վտանգի առաջ»:
Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այս ոճրագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն: