Իսպանական ֆուտբոլի մրցաշրջանը վերջապես հնարավորություն կունենա եզրագծին հասնելու՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մեկշաբաթյա կասեցումից և ֆուտբոլսիտների գործադուլի ավարտից հետո, գրում է BBC Sport-ը։
Այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը որոշեց, որ ֆուտբոլիստների՝ հեռուստատեսային իրավունքների շուրջ վեճի պատճառով գործադուլն անօրինական է, ֆեդերացիան չեղարկեց մրցաշրջանի դադարեցումը։
Կիրակի օրը «Բարսելոնան» կարող է դառնալ Լա Լիգայի հաղթող, եթե նրան հաջողվի առաջ անցնել գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդից»։
«Բարսան», որ հասել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պայքարելու է «Յուվենտուսի» դեմ, Կամպ Նոուում հյուրընկալելու է «Ատլետիկ Բիլբաոյին»՝ Կոպա դել Ռեյի եզրափակչում։