ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ.

«Այդ արդարի հետ գործ մի´ ունեցիր, որովհետև երազիս մեջ շատ բաներ քաղեցի նրա պատճառով»:
«Խաչե´ք նրան»

Եվ այսպես անարդար դատով խաչեցին Հիսուս Քրիստոսին: Եվ նրան ասացին.

«Դու որ տաճարը պիտի քանդեիր ու երեք օրում վերակառուցեիր, փրկի´ր Քեզ: Եթե Աստծո Որդին ես, իջի´ր խաչից»

Սակայն Հիսուսը այն երկու չարագործների հետ կախված մնաց խաչից: Եվ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Հայր իմ, ներիր նրանց, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»: Եվ այս ասելով՝ հոգին ավանդեց: Արդ, երբ հարյուրապետը տեսավ, թե ինչ կատարվեց, փառավորեց Աստծուն ու ասաց. «Իսկապես այս մարդն արդար էր»:

Սիրելի քրիստոնյաներ, Շնորհավորում եմ Ձեզ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ: Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով, ով էր: Ով էր Արդար, և ով Անարդար:Ամուր մնացեք Ձեր հավատի մեջ: Շուտով կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ: Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել Արդարության Օրենքները:

Քրիստոս հարյավ ի մեռելոց»: