Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 15-ին 1994թ.-ից: Այս օրը պաշտոնապես հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Օրվա հռչակումը նպատակ ունի բոլոր երկրների ուշադրությունը գրավել ընտանիքի ինստիտուտի խնդիրների վրա:
Ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս այս օրվա կապակցությամբ համապատասխան ուղերձներով, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընտրվում է որոշակի թեմա, որի շուրջ են ընթանում հիմնական քննարկումներն ու համաժողովները, օրինակ՝ սոցիալական մեկուսացման և սոցիալակն ապահովման խնդիրները, ծնողները և երեխաները՝ իրավունքներ և պարտականություններ, աղքատություն, միգրացիա և այլն: