Այսօր ազերիական ԶԼՄ-րը լուրեր են տարածել,որի համաձայն,ԱՆՀԱՅՏ պատճառներով,Բաքվում ապամոնտաժվում են Ադրբեջանի ԸՆԴՄԻՇՏ առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա որդու՝գործող նախագահ Իլհամ Ալիևի ՆԿԱՐՆԵՐԸ և մեջբերումները...Հատկապես Հեյդար և Իլհամ Ալիևներից "մաքրվում" են քաղաքի կենտրոնը,կամուրջները և մետրոպոլիտենի կայարանները...
Բանը հասել է նրան,որ նույնիսկ "ՋՆՋՈՒՄ" են հայտարարությունները,որի համաձայն ասենք Բաբեկի պողոտայի վրայի կամուրջը այսինչ թվականին կառուցվել է նախագահ Ի.Ալիևի ՀՐԱՄԱՆՈՎ...Սակայն ազերի լրագրողները իբրև թե չեն հասկանում,թե ինչո՛ւ է Ի.Ալիևը "ափալ-թափալ" ազատագրում Բաքուն իր և հոր ՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ և ՑԻՏԱՏՆԵՐԻՑ...Իսկ պատճառն այն է,որ ՄԵԿ ԱՄԻՍ հետո՝հունիսի 12-ին Բաքվում տեղի կունենան Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը...
Երկար ժամանակ է մի քանի իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ,ինչպիսիք են Amnesty International-ը,Human Rights Watch-ը,"Լրագրողներ Առանց Սահմանի",ինչպես նաև բազմաթիվ եվրոպացի և ամերիկյան քաղաքական գորժիչներ կոչ են անում ԲՈՅԿՈՏԵԼ "Բաքվի Օլիմպիադան"՝Հեյդար և Իլհամ Ալիևների կողմից Ադրբեջանում հաստատած ԱԲՈՂՋԱՏԻՐԱԿԱՆ համակարգի պատճառով...Հայր և որդի Ալիևների "շնորհիվ" Ադրբեջանում չկա իրական ընդդիմություն,իսկ իշխանություններին քննադատողները կամ բանտում են հայտնվում,կամ՝գերեզմանոցում...Ի.Ալիևի իշխանության գալուց հետո,վերջինս իր հորը՝Հ.Ալիևին դարձրեց սև և սպիտակ ոչխարների "ՀԱՅՐ"՝դրա բոլոր հետևանքներով...Հ.Ալիևի արձանները սնկի նման ծլեցին Ադրբեջանի ԲՈԼՈՐ քաղաքներում և գյուղերում...Նրա անունով դպրոցներ,մշակութային կենտրոններ,բժշկական համալիրներ,պուրակներ,հրապարակներ և այլն կան ամենուր...Այսինքն,ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՔԸ պետական մակարդակով է "հովանավորվում"..Նավթախավիարային դիվանագիտության միջոցով Ի.Ալիևն իր հոր "անձի պաշտամունքն" արտահանում է երկրից դուրս.նրա արձանները և նրա անունով պուրակներ է բացվում ՌԴ-ում,Թուրքիայում,Վրաստանում,Հունգարիայում,Եգիպտոսում,Սերբիայում և այլն...
Մայիսի 10-ին հոր՝Հ.Ալիևի ծննդյան օրը նշելուց հետո,"չարախոսների" բերանները փակելու համար և Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Ի.Ալիևն Ադրբեջանում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ հաստատում է ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝իրեն և սիրելի պապային պատկերող լուսանկարներով պաստառները ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ապամոնտաժելով...
Հավելեմ,որ "ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ" այս գործընթացը սկսվել էր դեռ ապրիլ ամսին,սակայն հիմա ավելի մեծ թափ է ստացել...Այս պրիմիտիվ քայլով Ի.Ալիևն ուզում է համոզել Բաքվի հյուրերին,որ Ադրբեջանի մասին ինչ-որ "վատ բան" խոսում են՝սուտ է...Ափսոս,որ այս ամենը կավարտվի հունիսի 28-ին՝խաղերի ավարտի հետ միասին...Բաքվեցիները նորից ՍՏԻՊՎԱԾ են լինելու ամեն քայլափոխին իրենց վրա զգալ Հեյդար և Իլհամ Ալիևների հետևող հայացքները...
Գագիկ Համբարյան