Պատգամավոր Դմիտրի Գորովցովն առաջարկում է երկրի քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, ըստ որի՝ ՌԴ նախագահի արձակած հրամանները չկատարելու դեպքում չինովնիկները կտուգանվեն:

Ria-ի փոխանցմամբ, օրինախախտ չինովնիկների տուգանքի չափը կհասնի 3 մլն ռուբլու, սակայն չի բացառվում, որ նրանց պատժեն` 3 տարով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից: