Ուղիղ մեկ ամիս և մեկ օր է անցել այն օրվանից, երբ ստացա այս նամակը:
Ու այնպես չէր, որ դրան նախորդող օրերը կամ այդ օրը վիճել էինք: Այնպես էլ չէր, որ տարբեր տեղեր կամ սենյակներում էինք:
Նստած էինք միևնույն սենյակում և իրար դեմ դիմաց:
Խոստացված խոսակցությունը այդպես էլ տեղի չունեցավ, բայց մի քանի օրից, երբ վեճ տեղի ունեցավ, ես իմացա, որ այդ հաղորդագրությամբ սիրելի տիկինս տեղեկացրել էր ինձ, որ ինքը այդ օրվանից իրեն համարում է ամուսնալուծված կին, մատանին ձախ ձեռքից տեղափոխել է աջ ձեռքին, ինձ այլևս հաշվետու չէ և կարող է անել ինչ ուզում է ու երբ ուզում է:
Այստեղ են ասել՝ տերդ մեռնի գիտություն:
Եթե իմանայի, որ կարելի է հաղորդագրությամբ ամուսնալուծվել, ապա ամուսնության առաջարկս և հարսանիքն էլ ֆեյսբուքով կանեի:
Արման Մուշեղյան՝ ֆեյսբուք