Հին և փորձված մեթոդ է. հակառակորդիդ բանակը և հասարակությունը ուզում ես թուլացնել բարոյալքել,նրա մեջ եղած ծախու մասսային գործի դիր,թող պառակտեն բանակը,հասարակությունը,հեղինակություն վայելող հրամանատարներին իրար հետ թշնամացրու,բանակի հեղինակավոր ղեկավարին գցիր բանակի և հասարակության աչքից,մի խոսքով բոլորին բոլորի դեմ հանիր:
Մեծ թափով սկսել են ՊՆ Սեյրան Օհանյանի և նրա կնոջ հասցեին սևացնող շինծու նյութեր հրապարակել,անգամ ազռստանի թուրքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիաների համար են Սեյրան Օհանյանին մեղավոր դարձնում,միտումնավոր լռում են այն մասին,որ Սեյրան Օհանյանի օրոք անհամեմատ քչացել են հանցագործությունները բանակում, խիստ կարգուկանոն է հաստատվել, չեն ասում, որ ներկայումս ,եթե խոսվում է բացեիբաց բանակում եղած հանցագործությունների դեպքերի մասին,դա նրանից չէ,որ Սեյրան Օհանյանի օրոք հանցագործությունները շատացել են, այլ, որովհետև նրա օրոք ինֆորմացիան է բացվել և հասարակությունից գաղտնի չի պահվում այդ ամենը,այլ՝ բացահայտ ասվում և դրա դեմ անողոք պայքար է տարվում: Ինչպես գիտենք պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը համալրվում է պահեստազորով:
Մարդիկ այստեղ էլ են իրենց կեղտոտ գործը կատարում: Պահեստազորի զգալի մասը,ինչպես գիտենք,90 ականներին մարտընչաց ազատամարտիկներն են,որոնք մեծ փորձ ունեն: Հինգերրորդ շարասյունը վաղուց է սկսել իրար դեմ տրամադրել տարբեր ջոկատների հրամանատարներին: Սկսել են ներկյաումս ավելի մեծ ուժով դա անել,ամեն ինչ անում են,որ Երկրապահին,Մանվել Գրիգորյանին և այլ ազատամարտիկների ու հրամանատարների իրար հետ թշնամացնեն,որ վաղը երեկվա մարտական ընկերները լինեն թշնամի,իրենց ֆինանսավորող տերերի դեմ չկարողանան միավորվել,համալրել բանակի շարքերը: Լկտիությունը հասել է նրան,որ մարդիկ ,եթե իհարկե կարելի է մարդ անվանել նրանց,անցնում են բարոյականության սահմանները,սկսել են անձնական վիրավորանքների անցնել,վիրավորում են թե նախարարին,թե հրամանատարներին:
Ոչ հարգելի հինգերրորդ շարասյուն,ձեր մարմնի,որ մասն էլ ճղեք,չեք կարողանա սևացնել այն մարդկանց,որոնք ժողովրդի սերն ու հարգանքը արյամբ և անձնվիրաբար են ձեռք բերել,իզուր ժամանակ մի ծախսեք թուրքաբարո հոդվածներ և ծաղրանկարներ պատրաստելով:
Տիգրան Մկրտչյան