Հենց նոր կարդացի «Հայկական ժամ» կոչված մեդիա պոռնկանոցի հոդվածը Սեյրան Օհանյանի մասին: Վերջին շաբաթվա մեջ ՊՆ-ին և ՕՀանյանին քարկոծող հոդվածները շատացել են Հ1-ով եթեր տրված հաղորդման պատճառով, որտեղ ներկայացվել էր Սեյրան Օհանյան մարդը, հիմնականում աշխատանքից դուրս սովորական առօրյայում: Ինձ համար գաղտնիք չէ որ բոլոր հակահայկական պրոեկտներն ու սրիկաները թաքնվում են հենց (Հայկական) անվան տակ:
«Հայ միասեռականների միություն»-ից բռնած, մինչև «Հայ ադրբեջանական բարեկամության» կոմիտեն: Գաղտնիք չէ նաև որ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում են հենց իշխանական տարբեր թևերին կամ իշխանական օղակներում աշխատող տարբեր մարդկանց, որոնք էլ հենց պետք եղած դեպքում օգտագործում այդ կեղտոտ լծակները այս կամ այն մարդուն շահադիտական նպատակներով զրպարտելու, սևացնելու կամ արժեզրկելու: Ակամայից դառնում եմ Սեյրան Օհանյանի «պաշտպանը» ու գիտեմ որ դրա համար նույնոես կպիտակավորվեմ, բայց եթե Սեյրան Օհանյանի հասցեին չկարդայի «կաղ սատանա» արտահայտությունը խմբագրությանն կողմից որպես կրթված ու պրոֆեսյոնալ լրագրողուհի ներկայացված Ալիս Խեռոյանի կողմից հնարավոր է նույնիսկ չարձագանքեի:
Եթե Սեյրան Օհանյան իր մարմնի մեկ քառորդը զոհաբերելու փոխարեն զոհված լիներ այսօր նրա նկարները կզարդարեին բոլոր անկյունները, շապիկների վրա կկրեինք նրա նկարը, մեքենաների հետևի ապակիներին և այլն: Սեյրան Օհանյանը անկախ նրա այսօրվա զբաղացրած պաշտոնից իմ, իմ երեխայի, իմ հարազատների սիրելիների համար զոհաբերել է իր առողջությունն ու մարմինը, միևնույն ժամանակ նաև այդ ստահակների համար ով իրեն իրավունք է վերպահում նրա մասին այդ կերպ արտահայտվել: Սրիկա անբարոյականների անպատժելիությունը չափ ու սահման չի ճանաչում: Երնեկ Մոնթեին որ զոհվեց թե չէ ես պատկերացնում եմ ինչեր կասեին նրա հասցեին այսօր:
Ուրեմն լավ իմացեք, այս հակաքարոզարշավը Օհանյանի դեմ կազմակերպվում և խրախուսվում է բոլոր այն բորենի ստահակների կողմից, ով սնվում էր մեր բանակի երեխաներից գողացված հացով ում Օհանյանը զրկել է և շարունակում է զրկել այդ գողունից: Քաղաքակիրթ, չափված ձևված նախարարը չի տեղավորվում նման սրիկաների փլանների մեջ: ես համոզված եմ մարդակեր գազան ու բռի նախարարի դեպքում ոչ մեկ չէր հանդուրժի նման պոռնկություն հրապարակել, իսկ քաղաքակիրթ մարդկանց մասին կարելի է քանի որ քիթ բերանդ ջարդած չեն գտնի քեզ:
Ես կարծում եմ նման «դեմոկրատներին» պետք է ուղղակի ազգովի խայտառակել և պահանջում եմ որ ՊԱշտպանության նախարարը պատասխանատվության կանչի հենց դատարանով զրպարտանքի անձնական վիրավորանքի և սուտ տեղեկություններ տարածելու համար: Կրկնում եմ եթե նրա աշխատանքը քննադատվեր թեկուզ և անարդարացիորեն ես չէի արձագանքի` չնայած ինքս իմ գործունեության պատճառով համոզվել եմ, որ բանակում բարելավման պրոցեսը առաջ է ընթանում հստակ ու ստաբիլ քայլերովմ բայց որ նրա հայրենիքի համար հաշմանդամ դարձած փաստը ծալրում են նման պոռնկաբարո արտահայտուտյուններով ես լռելով կվիրավորեի ինքս իմ պատիվը իմ արժանապատվությունը քանզի իմ ազգի համար արյուն թափած հերոսները իմ էության անբաժան մասն են, անկախ նրանից թե դա սովորական հողագործ գյուղացի է այսօր թե նախարար... Ալիսա Խեռոյաններին էլ ցանկանում եմ արագ քաղաքական ապաստարան ստանալ Հոլանդիաներում!!!
Արշակ Զաքարյան