Ամերիկյան աշխարհահռչակ Forbes բիզնես հրատարակությունը հրապարակել է աշխարհի 100 ամենահաջողակ և ազդեցիկ բրենդների վարկանիշային ցուցակը:
Որպես դասակարգման հիմքեր են ընտրվել ապրանքանիշի ազդեցության մակարդակը, տարբեր բնագավառներում և վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունների արձանագրած շահույթները:
Ըստ այդմ` վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են ընդհանուր առմամբ 20 բնագավառներում գործող ընկերություններ, որոնք ներկայացնում են աշխարհի 15 պետություններ: Ընկերությունների կեսից ավելին հիմնադրված են ԱՄՆ-ում, 9-ը՝ Գերմանիայում, 7-ը՝ Ճապոնիայում, նույնքան էլ՝ Ֆրանսիայում:
Վարկանիշային դասակարգման առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Apple (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 145,3 մլրդ դոլար
2. Microsoft (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 69,3 մլրդ դոլար
3. Google (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 65,6 մլրդ դոլար
4. Coca-Cola (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 56 մլրդ դոլար
5. IBM (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 49,89 մլրդ դոլար
6. Mcdonalds (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 39,5 մլրդ դոլար
7. Samsung (Հարավային Կորեա), բրենդի արժեքը՝ 37,9 մլրդ դոլար
8. Toyota (Ճապոնիա) բրենդի արժեքը՝ 37,8 մլրդ դոլար
9. General Electric (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 37,5 մլրդ դոլար
10. Facebook (ԱՄՆ), բրենդի արժեքը՝ 36,5 մլրդ դոլար:
Արմեն Պետրոսյան