Մարդասիրական "Save The Children" կազմակերպությունը հերքել է ԶԼՄ-ում տարածված լուրն այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 7 մլն եվրո է նվիրաբերել Նեպալի երկրաշարժից տուժածներին, հաղորդում է sports.ru կայքը։
«Ռոնալդուի նվիրատվության մասին տարածված տեղեկությունները կեղծ են», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին և այլ հայտնի մարդկանց, ովքեր հրապարակայնորեն աջակցում են Նեպալում երկրաշարժից տուժածներին։