«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անունը մամուլի էջերից չի իջնում: «Ժողովուրդ»-ը պարզեց,որ այս անգամ ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել հայտնի ապահովագրական ընկերություններից մեկին՝ «Ինգո Արմենիային», գումար ստանալու պահանջով:
Այն, որ վերջին շրջանում Աշոտ Աղաբաբյանի գործերը լավ չեն, ակնհայտ է անգամ նրա տված հարցազրույցներից: Դեռեւս 2014 թվականին գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Երկու ամիս տեւած քննությունից հետո դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջը, սակայն, այսպես ասած, պատգամավորի աշխատակիցը այդպես էլ չվերադարձրեց նրա դոլարները: Ասել է թե՝ «քցեց» պատգամավորին:
Տպավորությունն այնպիսին էր, որ այդ պատմությունից հետո նա այլեւս առիթ չի ունենա՝ ընկնելու «դատարանի դռները», սակայն արի ու տես՝ 2015 թվականը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար, հատկապես դատական հայցերով, բավականին բուռն է սկսվել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում