Ջոյ Լոֆհաուսն ապրում  է Մեծ Բրիտանիայի Սիրենչեսթեր քաղաքում: Նա 92 տարեկան է: Պատերազմի ժամանակ Ջոյը եղել է Մեծ Բրիտանիայի ռազմական օդուժի օդաչուներից մեկը: Նրա հիմնական առաջադրանքն է եղել գործարաններից ինքնաթիռների տեղափոխումը դեպի ավիաբազաներ: Լոֆհաուսի նման օդաչուներին տրվում էր ընդամենը 30 րոպե ինքնաթիռի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար, ինչի արդյունքում ամեն 6-րդը, որպես կանոն, զոհվում էր: