10. Նանի - Lamborghini Gallardo LP 550-2 (190.000 եվրո)
Այս ավտոմոբիլը թողարկվել է սահմանափակ խմբաքանակով՝ ընդամենը 250 հատ, և Նանին դրանցից մեկի սեփականատերն է։
9. Արդա Թուրան - Mercedes-Benz SLS AMG (200.000 եվրո)
«Ատլետիկոյի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանն իր ավտոտնակում ունի 200.000 եվրո արժողությամբ այս Mercedes-Benz SLS AMG-ն, ինչը բավական է՝ այս ցանկում հայտնվելու համար։
8. Դիդյե Դրոգբա - Mercedes SL65 AMG (210.000 եվրո)
«Չելսիից» «Գալաթասարայ» իր վերադարձը տոնելու համար Դրոգբան գնեց 210.000 եվրո արժողությամբ Mercedes SL65 AMG մոդելի մեքենան։ 6 լիրտր ծավալով V12 շարժիչով այս մեքենայով, հավանաբար, հեշտ կլինի տեղափոխվել Լոնդոնի բանուկ փողոցներով։
7․ Ուեյն Ռունի - Aston Martin Vanquish S (210.000 եվրո)
Ուեյն Ռունին հայտնի է որպես Մանչեսթերի Ջեյմս Բոնդ․ նա հսկայական գումար է ծախսել՝ այս գեղեցիկ Aston Martin Vanquish S-ը ձեռք բերելու համար։ Սակայն, շաբաթական 400 հազար եվրո աշխատավարձ ապահովող պայմանագիր ստորագրելուց հետո, սա Ռունիի համար ջրի մի կաթիլ է ծովում։ Իր Aston Martin-ով և նոր սանրվածքով Ռունին կարող է մարտահրավեր նետել Դանիել Քրեյգին։
6․ Ջերմեյն Փեննանթ - Chrome Aston Martin DBS (235.000 եվրո)
Մի փոքր անսպասելի կերպով «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջերմեյն Փեննաթը հայտնվել է այս ցանկում՝ իր քրոմապատ Chrome Aston Martin DBS-ով։
5․ Ֆրենկ Լեմպարդ - Ferrari 458 (275.000 եվրո)
«Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Լեմպարդն այժմ վարձվել է «Մանչեսթեր Սիթիի» կողմից և մոտ ժամանակներս կտեղափոխվի Նյու-Յորք։ Տեսնես՝ ֆուտբոլիստն այս թանկարժեք մեքենան իր հետ օվկաինոսից այն կողմ կտանի՞։
4․ Օբաֆեմի Մարտինս - N50M Lamborghini (350.000 եվրո)
Ցանկում երկրորդ անակնկալը Նիգերիայի «Սիեթլ Սաունդերսի» հարձակվող Օբաֆեմի Մարտինսն է։ Մարտինսը խաղացել է Իտալիայում, Անգլիայում, Իսպանիայում, չի շրջանցել անգամ Ռուսաստանը, իսկ հիմա խաղում է Միացյալ Նահանգներում։ Անգամ այս բոլոր թռիչքների ծախսերը հոգալուց հետո էլ նա իրեն թույլ է տվել այս Lamborghini-ի շքեղությունը։
3․ Դեյվիդ Բեքհեմ - Rolls-Royce Phantom (485.000 եվրո)
Ֆուտբոլի աստղ և աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկի՝ Դեյվիդ Բեքհեմի՝ այս ցանկում հայտնվելը զարմանալի չէ։ Ժամանակին նա հաստատ չէր խնայի իր գումարները՝ այս չքնաղ Rolls-Royce-ը ձեռք բերելու համար։
2. ԷլՀաջի Դիուֆ - Mercedes-Benz SLR McLaren (580.000 եվրո)
Երրորդ և վերջին անակնկալը՝ սենեգալցի սկանդալային հարձակվող ԷլՀաջի Դիուֆը։ Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած վառ առաջնությունից հետո Դիուֆի անունը թերթերւմ հաճախ էր ոչ ֆուտբոլային պատճառներով հայտնվում, բայց դա չխանգարեց նրան՝ այս գրավիչ և թանկարժեք Mercedes-ի համար գումար վաստակել։
1․ Կրիշտիանու Ռոնալդու - LaFerrari 2014 Model (2.800.000 եվրո)
Ռոնալդուն մեկն է Ferrari-ի՝ 2014թ․-ին թողարկած այս բացառիկ և սահմանափակ թվով ավտոմեքենայի գնոդներից։ Այս պահի դրությամբ այս մեքենան ֆուտբոլիստների կողմից գնված ամենաթանկարժեք մոդելն է աշխարհում։
Նյութի աղբյուրը՝ www.sports.ru