Իշխանական վերնախավում լուրեր են տարածվել այն մասին, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Ըստ շրջանառվող լուրերի, Կառավարությունում անգամ քննարկվում են հնարավոր նոր մարզպետի թեկնածությունները։ Ամենայն հավանականությամբ` Լոռու մարզում Ա. Նալբանդյանին կփոխարինի Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներից մեկը։
Հիշեցնենք` Արթուր Նալբանդյանը Լոռու մարզը ղեկավարում է 2011 թվականի հուլիսից։ Մինչ այդ նա եղել է Ալավերդու քաղաքապետ։