Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Իտալիայում գրանցվել է Էբոլայով վարակվելու առաջին դեպքը, փոխանցում է Обозреватель-ը։

Այդ վտանգավոր վիրուսը հայտնաբերվել է բժշկի մոտ։
Բժշկին նախ տեղափոխել են Սարդինիայի հիվանդանոց։

Քանի որ հիվանդի մոտ նախանշանները հայտնվել են միայն թռիչքից 72 ժամ անց, ապա բժիշկները վստահ են, որ նրա հետ ինքնաթիռում գտնված ուղևորները վտանգի տակ չեն։