Այսօր տեղեկացանք, որ երեկ լուրջ ընդհարում է տեղի ունեցել «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի և «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի միջև: Լրատվամիջոցներին անհայտ պատճառներով Գոհարն ու Գոռը հակասություններ են ունեցել եվրատեսիլյան համարի կատարման հետ կապված, ինչի արդյունքում տեղի է ունեցել այս անսպասելի ընդհարումը:
Տեղեկացնենք նաև, որ ո'չ Գոռը և ո'չ էլ Գոհարը չեն ցանկանում պարզաբանում տալ այս թեմայով: ArmStar.am-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ վաղը պաշտոնապես կհայտարարի իր` Եվրատեսիլին չմասնակցելու մասին:
Ապրիլի 1-ը շնորհավորեց՝ Աշխեն Մնացականյանը