Մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներում, ըստ նախնական արդյունքների, բնակչությունն ասել է «այո»:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներից:

Լոռու մարզի 5՝ Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ և այլ գյուղերում «այո» քվեարկած քվեաթերթիկները ընդհանուր թիվն 1005 է, «ոչ»՝ 424-ը:

Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հալիձոր և այլ համայնքներում 2513 մարդ է ասել «այո», իսկ «ոչ»՝ 118: Ի դեպ, Քաշունի և ևս մեկ գյուղում 0 «ոչ» է եղել:

Տավուշում կողմ քվեարկածների թիվն է 4140, իսկ դեմ՝ 1291 մարդ:
Այստեղ քվեարկել են Դիլիջանի, Թեղուտի, Հաղարծինի, Գոշի և մեկ տասնյակ այլ համայնքների բնակիչներ: