ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում է կառավարության կայքը:
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:
Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումիի զբոսայգում:
Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է մի շարք հարցեր
