«Just dance» բենդի և բազմաշնորհ երիտասարդ արտիստ Հայկ Պետրոսի մասնակցությամբ «ԱԿՎԱ ԼԵՆԴ» մարզահամալիրում տեղի ունեցավ գեղեցիկ համերգային ծրագիր՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ:
Ծրագրի ընթացքում որակյալ երաժշտության ուղեկցությամբ Հայկ Պետրոսյանը երգում էր բազմաժանր, երբեմն յուրահատուկ հումորային տեքստերով երգեր, որոնք մեծ հաճույք պատճառեցին բազմաքանակ հանդիսատեսին:
Նմանատիպ միջոցառումներ «ԱԿՎԱ ԼԵՆԴ» մարզահամալիրում հաճախակի են կազմակերպվում և հետզհետե ավելի մեծ պահանջարկի արժանանում: Այնպես, որ վստահոթյամբ կարող ենք սպասել նորանոր գեղեցիկ ծրագրերի թե՛ «Just dance» բենդի և թե՛ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ, որոնք ի դեպ հանդես են գալիս համապատասխանաբար այլ հետաքրքիր արտիստների և բենդերի հետ համատեղ: