Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար հարկավոր է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Հենց այդ նպատակով էլ ըստ նրա՝ ստորագրահավաք էին կազմակերպել, որին միացել են 16 պատգամավորներ՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից և «Ժառանգություն»-ից:
«Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ամենաադեկվատ որոշումն էր, քանի որ խայտառակություն է տեղի ունենում, չէ՞ որ թալանվել է 250 մլն դոլար, ինչը ցանկանում են բարդել մեր հասարակության գլխին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
«Եթե իշխող քաղաքական ուժը կամք ունենար, ապա դատախազությունը վաղուց արդեն քրեական գործ էր բացել և սկսել էր ուսումնասիրություն կատարել ՀէՑ-ում, բայց չեն անում»,-ասաց նա: