Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարել: Նիստում որոշում է ընդունվել Երեւանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ բաշխումը սահմանելու մասին:Համաձայն որոշման, 13 ընտրատարածքներում գործելու է 464 տեղամաս, տեղամասային կենտրոն եւ հանձնաժողով: Հանձնաժողովներում  Հանրապետական կուսակցությունը կունենա 206 նախագահ եւ քարտուղար, ԲՀԿ-ն` 144 , ՀԱԿ-ը` 36, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը` 26-ական: