ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված գյուղատնտեսական վարկավորման համաձայնագրի վավերացման քննարկմանն ԱԺ-ում այսօր կոչ արեց առաջնորդվել ժողովրդական խոսքով, որ «առու կա, չպիտի խմես»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնող Միքայել Մելքումյանը նկատեց, որ մինչև մեր տնտեսության մեջ չբարձրացվի արտադրողականության որակը, սայլը տեղից չի շարժվի, որքան էլ վարկ վերցվի՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար:
«Հայաստանում ամեն տարի շուրջ 120 միլիոն դրամի չափով ցրտահարությունը վնասներ է տալիս գյուղացիական տնտեսություններին: Վարկը «նայվի գլոբալ»՝ մեր տնտեսության վրա ազդեցության, գյուղատնտեսության վարկավորման խնդիրների, գյուղատնտեսության ապահովագրության, բիզնեսի և մարդկանց շահերից»:
«Մենք պետք է կարողանանք ստիպել կառավարությանը, որ նորմալ ազդեցության գնահատական տա»,-նկատեց ԲՀԿ-ականը: