Հարգե՛ք ձեր զուգընկերոջ, ինչ մեղք էլ որ գործած լինի։ Անգամ այն պահին, երբ խեղդվում եք վիրավորանքից, պետք է հիշել, որ նա դեռ երեկ ձեր ամենասիրելի եւ ամենաթանկագին էակն էր։
Հաղթանակի երբեք մի՛ ձգտեք։ Չէ՞ որ ձեր հաղթանակը կողակցի պարտության հաշվին է։ Վիճելիս էական չէ, թե ով է ճիշտ եւ ով՝ սխալ, պարզապես պետք է քննարկել, թե ինչից է առաջացել տարաձայնությունը։