Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան՝ արդեն վեճի վերածված բանավեճի կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց իր կարծիքը։
«Պատգամավորին թվում է, որ որևէ պատգամավոր կարող է որևէ մեկին կլասիկ հայհոյի, ու դա դնենք շրջանառության մեջ»,- ասաց Գալուստ Սահակյանը, նա լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը, նախ հարցրեց. «Մարտադաշտո՞ւմ, թե Ազգային ժողովում»:
ԱԺ նախագահը հայտնեց, որ իր ցանկությունն է, որ խորհրդարանում վիճակը բարեկիրթ լինի, բայց նաև հասկանում է, որ բանավեճերն անկանխատեսելի են:
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը երեկ բանավեճի էր բռնվել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ՝ հանդես գալով իր զարմիկ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի պաշտպանությամբ: