Բաքվի հրդեհի մասին հայկական սոցցանցերի արձագանքները հիմնականում էմոցիաների վրա են հենված։ Ուրախանալ-տխրելու մասին ինչ-որ անիմաստ քննարկումներ, գնահատականներ, միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ...
Մինչդեռ թշնամի պետության ներքին զարգացումներին հարկ է ավելի լուրջ վերաբերվել։ Այն, որ այդ հրդեհը լինելու էր ու որ այդքան զոհեր էին լինելու, պարզ էր արդեն տարեսկզբին։ Ավելին` մեկ ամիս առաջ նման ուրիշ հրդեհ էլ է եղել, երբ մի քանի վարկյանի ընթացքում մոխրակույտի է վերածվել մի ամբողջ բազմահարկ շենք։
Հրդեհի մեղավորները Ադրբեջանի իշխանություններն են։ Իրենք են ամեն օր սեփական բնակչությանը մահվան բերան տանում` լինի հայ-ադրբեջանական սահմանում, թե Բաքվի կենտրոնում։ Ամեն ինչ այնտեղ ծառայում է Ալիևի անձնական ամբիցիաների բավարարելուն։ Հավատացնում եմ, որ երեկվա զոհերն էլ են Հայաստանի հանդեպ գերակայություն ցուցադրելու ու մեզ հնարավորինս վնասելու Ալիևի քաղաքականության հետևանքը։ Էնպես որ, իրենց զոհերը` իրենց գլխին թող գան։ Ու ինչքան շատ, այնքան լավ։ Կարողա մի օր խելքի գան։
Հրանտ Մելիք-Շահնազարյան