Այսօր Բաքվում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է Ադրբեջանը։ Վերջին տվյալներով 16 հարկանի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է 16 և վիրավորվել 63 մարդ։ Ոստիկանությունը «բլից կրիգ» անցկացնելով ձերբակալեց այդ շենքի «գեղեցկացման» համար պատասխանատու Միրյուսիֆ Մահմուդովին։ Այո, բոլոր նորմալ երկրներում էլ այսպիսի ողբերգությունների մեղավորները պատժվում են։ Սակայն ալիևյան վարչակազմի ներկայացուցիչների համար մեղավորները միայն «երևացողներն» են։ Նրանք, ովքեր թույլ են տվել վերջին 2-3 տարում Բաքվի բետոնից և պանելից կառուցված ԱՆՃՈՌՆԻ շենքերը «գեղեցկացնել» դյուրավառ, էժան ու անորակ պոլիուրեթանային սալիկներով, մնալու են անպատիժ։ Հանցագործները ՀԵՆՑ նրանք են, ովքեր թույլ են տվել այս դյուրավառ նյութով ԹԱՔՑՆԵԼ Բաքվի «արատները»։ Սև և սպիտակ ոչխարների մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Բաքվում 800 շենքեր «գեղեցկացվել» են այս դյուրավառ նյութից պատրաստված սալիկներով...
Բաքվի բնակիչները իրենց անվտանգության մասին մտածելով՝ սկսել են սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և քանդել իրենց շենքերը «գեղեցկացնող» մահաբեր սալիկները։ Քաղաքի բնակիչները ձեռքի տակ եղած միջոցներով ջարդուփշուր են անում դրանք։ Խուճապային տրամադրությունները Բաքվում զսպելու և իրավիճակը վերահսկելի պահելու համար՝ նախագահ Ի.Ալիևը և քաղաքապետ Հ.Աբութալիբովը հրահանգել են համապատասխան ծառայություններին Բաքվի Հաթայի, Բինագադիի շրջաններում, ինչպես նաև Բաքիխանովի ավանում հանել պոլիուրեթանային սալիկները շենքերի առաջին հարկերից, իսկ «Բաքվի Օլիմպիադայից» հետո սկսել դրանց ամբողջությամբ ապամոնտաժումը։ Սակայն պոլիուրեթանային «ապասալիկապատման» գործընթացը տեղի է ունենում քաղաքի տարբեր շրջաններում։ Բաքվում խուճապ է...
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 10-ին ՆՈՒՅՆ պատճառով Բաքվի Նոբելի պողոտայի վրա (Հաթայի շրջան) հրդեհվեց 107 բնակարան և 408 բնակիչ ունեցող մի շենք։ Այդ ժամանակ կորուստները միայն նյութական էին։ Սակայն այդ «թեթև» հրդեհը դաս չեղավ պատասխանատուների համար։
Զարմանալի է, որ Ի.Ալիևը այս ողբերգությունը ԴԵՌ չի օգտագործել ՀԱՅԵՐԻ դեմ՝ հայտարարելով, որ այդ շենքերը սալիկապատողներից մի քանիսը ԿԻՍԱՀԱՅ կամ ՀԱՅ են կամ, որ ՀՀ-ն ահաբեկչություն է կազմակերպել սև և սպիտակ ոչխարների դեմ՝ «օլիմպիադան» փչացնելու համար։ Երբ Բաքվում վերելակ էր ընկնում կամ ծառեր էին քամիների պատճատով շրջվում մեքենաների վրա, ազեր-կոյունլուները շատ ԼՈՒՐՋ քննարկում էին այդ դեպքերը և արդյունքում մեղադրում էին հայերին այն բանի համար, որ ժամանակին հայերը ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ Բաքու են ուղարկել անսարք վերելակներ, իսկ 20-րդ դարի 50-60թթ. տնկված և հիմա «գահավիժած» ծառերը ևս տնկել անհավատ գյաուր «էրմենիները»։
Գագիկ Համբարյան