Մենք անցանք եզրափակիչ մեր սփյուռքահայերի թասիբի շնորհիվ ու էս դեպքում Եվրատեսիլին Բղդոյին էլ ուղարկենք, մեկա ինքը իրա ձայները կունենա:
Հա լուրջ եմ ասում ու դրա համար էլ հիմիկվա հաղթանակներից էլ չեմ էլ ուրախանում: Այ բալա ազգ ունենք, որը մոտ 10 միլիոնանոց սփյուռք ունի, էտ 10 միլիոնի 10 տոկոսն էլ հայրենասեր լինեն ու քվեարկեն, դաժե ես կարամ գնամ: Իսկ էրեկվա կիսաեզրափակիչը իմ ասածի վառ ապացույցն էր, որովհետև եթե ԻՆգա Արշակյանը չլիներ, վստահեցնում եմ ձեզ, որ սկի մեզ՝ Հայաստանում ապրող հայերիս, դուր չէր գա մեր թիմի կատարումը, բայց ինչ ստացվեց՞՞՞ այո ստացվեց այն ինչ ստացվեց. մենք անցանք եզրափակիչ մեր հայրենակիցների սրտացավության, հայրենասիրության, թասիբի համար...
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ էդքան փող չվատնել Եվրատեսիլի նախապատրաստական ու ընթացիկ աշխատանքների համար, այլ ուղղկաի ընտրել մեկին ով մի թեթև ու սիրունիկոտ շոր կհագնի ու իր հաշվին կգնա երգի գա. մեկա ինքը իրանը կունենա:
Իսկ վերջում ասեմ՝ Ինգա Արշակյան փրկիր էտ ջահելներին:
Անկախ Հայաստան