Երկու միլիոն պետության մեջ որտեղից էսքան ֆաշիստ, նացիստ, երեխեքից վախեցող (որ կմեծանային ու իրանց երեխեքի դեմ կկռվեին), երեխեքի դեմ «կռիվ անող»: Իսկ մեծ մասը հետ չի մնում համեմատվելով այն ստոր բանի հետ, որը ադրբեջանցիները ուրախացել են մեր տրագեդիաներով, այսինքն եթե իրենք ուրախացել են, մենք հետ չմնանք:
ճիշտա աշխարհում հենց հիմա, թե Սիրիայում, թե Պաղեստինում, թե Նեպալում զոհվեցին անմեղ երեխաներ ու մարդիկ, իհարկե դու չես կարող ամեն օր տապակվել աշխարհի ցավերով, բայց կողքի պետությունում կատարվածը հաստատ չպետքա ուրախացներ ոչ մեկի, քանի որ սա փորձ դարձավ ակամայից որ ստուգվեր մեր մարդկային/մարդասիրական գիտակցությունը: Ի վերջո աշխարհը կռվի դաշտ չէ, այլ խաղաղ ապրելու մի փոքր կետ: Ազնիվ կռիվը միայն զինվորների հետ է, ոչ երեխաների:
Արշակ Հակոբյան