Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը և Seedstars World ընկերությունը հայտարարում են հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ ծրագրավորողներին, այնպես էլ արդեն կայացած ստարտափերին։
Միջոցառման գործընկերներն են Հովնանյան Ինտերնեյշնլ, ՎիվաՍել-ՄՏՍ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս և Սիքստ ընկերությունները: Մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում ծրագրավորողների համար կկայանա Ամպային Հեքըթոն 2015-ը, իսկ ստարտափերի համար՝ Seedstars Երևանը։
Ամպային Հեքըթոն (ՅԱՆ) 2015
Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլ ծրագրերի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ: Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ։ Մրցույթին կարելի է մասնակցել միայն 2-5 անդամից բաղկացած թիմային կազմով: Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Անհրաժեշտ է այն լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]
էլ. հասցեին: Ձեր մասնակցությունը անհրաժեշտ է գրանցել նաև հետևյալ կայքում goo.gl/8bDO2H. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015 թ-ի մայիսի 20-նն է: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա ՄԻԿ Հայաստանի գրասենյակից Վահագնի թաղամաս և հակառակ ուղղությամբ Հեքըթոնի մասնակիցների տեղափոխման հարցը:
Seedstars Երևան 2015
Seedstars World-ը սթարթափերի էքսկլյուզիվ մրցույթ է՝ զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը և սթարթափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ներդրում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ. այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն, և այլն:Նրանք, ովքեր հետաքրքրված են Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար, խնդրում ենք ուղարկել նամակ [email protected]
էլ. Հասցեին՝ դիմում-հայտը ստանալու նպատակով: Խնդրում ենք հաշվի առնել, որ լրացված դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը: Հնարավորության դեպքում խնդրում ենք տրամադրել նաև Ձեր պրեզենտացիան (եթե առկա է): Եթե ընտրվեք, դուք կստանաք հրավեր ներկայացնելու Ձեր ամբողջական դիմում հայտը և ներկայացնելու Ձեր սթարթափը Seedstar Երևան սթարթափերի մրցույթին: