ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են մտահոգվել իմ աշխատանքային ապագայով:
Շնորհակալություն հայտնելով իրենց հոգատարության համար` միաժամանակ ընդգծեմ, որ մինչ այսօր իմ` այլ տեղ աշխատանքի անցնելու մասին և ոչ մի "լուր", այդ թվում` այսօրվանը, իրականությանը չի համապատասխանել:
Ուստի լրատվական դաշտում հայտարարված "Ի՞նչ աշխատանքի է անցնելու Աշոտյանը" վիկտորինան շարունակվում է»:
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ն գրել էր, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին փոխարինելու է գալիս Արմեն Աշոտյանը: