Ըստ BBC լրատվամիջոցի՝ ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայտարարել է, որ ներկայումս աշխարհում տիրող հսկայական կլիմայական փոփոխությունը մեծ վտանգ է պատճառելու աշխարհի բոլոր երկրներին։

Նա նշել է, որ այս երևույթը անկասկած իր մեծ ազդեցությունն է ունենալու ԱՄՆ-ի ազգային անվտանգության վրա։

Նշենք, որ Օբաման նման հայտարարություն էր արել Չինաստանում, թե ԱՄՆ-ն աշխատանք է տանում նրա գործարաններից արձակվող ծխի հնարավորինս թեթևացման, որպեսզի այն չազդի կլիմայի վրա։ Այս աշխատանքներն ավարտելու են 2025-ին և գործարաններից արձակվող կարբոնի քանակը նվազելու է։