ԱՄՆ-ն որոշել է 1000 հրթիռ ուղարկել Իրաք որպես օգնություն՝ ծայրահեղ մուսուլմանների գրաված Ալ Րամատի քաղաքը վերականգնելու համար։

Ալ Րամատի քաղաքը գտնվում է մայրաքաղաք՝ Բաղդադից 105 քլմ. հեռավորության վրա դեպի հարավ։

Իրաքում գտնվող ԱՄՆ-ի բանակից Քոլոնել Ռայթը տեղեկացնում է, որ իրաքյան բանակը շուտով կկարողանա իր իշխանության տակ առնել Ալ Րամատի քաղաքը։

Ալ Րամատիում ռմբակոծումներից և պատերազմական իրավիճակից 40000 բնակիչներ հեռացել են քաղաքից ու հասել մայրաքաղաքի դարպասներին, երկար ժամանակ սպասելուց հետո միայն կարողացել են Բաղդադ մտնել։

Լուրեր կան, որ Ալ Րամատիում մուսուլմանների գրոհների ընթացքում սպանվել է մոտավոր 500 մարդ։