Արմավիրի մարզում 12 երեխա՝ աղիքային վարակ ախտանիշով, հոսպիտալացվել են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Բոլոր մանկապարտեզներում հիգիենիկ աշխատանքները պետք է համապատասխանեցվեն այն նորմատիվներին, որ ժամանակին պատրաստել է Առողջապահության նախարարությունը: Այս հարցի արժեքը հասկանալուց հետո պետք է հասկանալ, թե ինչ բյուջե կպահանջվի, որ կարողանանք բոլոր մանկապարտեզների ամբողջ խոհանոցային պայմանները բարեփոխել»,- ասաց նա:

«Որպես առողջապահական մարմին հորդորում ենք իրավապահ մարմիններին պատճառները վերացնել, մենք էլ մեր հերթին փորձում ենք պատճառները բացահայտել ու համակարգային լուծման հասնել»,- ասաց նա:

Արմեն Մուրադյանն ասաց, որ հարուցիչի լաբորատոր ստուգման պատասխանը կլինի միայն վաղը: