Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է ս.թ. մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:
Նշենք նաև, որ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին: