Այսօր Հայաստանյան մամուլը տարածում է երեկվա մի տեսանյութ, որը արտադրվել է ռուսաստանյան Lifenews.ru դեղնագույն լրատվականի կողմից։ Նույնիսկ ադրբեջանցիք են սկսել վախենալ։
Սկսենք նրանից, որ Չինաստանը երբեք չի խրախուսել անջատողկանությունը, քանի որ ունի Թայվանի խնդիրը։ Չնայած, մեր հանդեպ դրական վերաբերմունքի, այսօր Հայաստանի պատճառոմ անիմաստ սկանդալների մեջ մտնելու իմաստ չունի։ Արդեն սա պետք է հուշի, որ տեսանյութի հետ մի բան այն չէ։
Տվյալ տեսանյութը արդեն չկա Lifenews.ru֊ի ալիքում, ոչ էլ կայքում։ Չնայած․ տակի վազող լուրերից կարելի է տեսնել․ որ սա երեկվա նյութ է։ Ամենայն հավանականությամբ, շատ արագ հասկացել են, որ բլթցրել են ու ջնջել են ֊ այնպես, որ քեշերն էլ չեն հասցրել հավաքվել։
Իր կայքում գրում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: