«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհուրդը, ասոցիացիայի անդամները վրդովված են ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անվան շուրջ հյուսվող վարկաբեկիչ զրպարտանքներից, որոնք տեղ են գտել «Հրապարակի» «Հանրությունը ուզում է իմանալ» հոդվածի մեջ:
Ոչ միայն հանրությունը, այլև մենք՝ բժիշկ գիտնականներն ու զինվորական բժիշկներն են ուզում իմանալ, ավելին՝ պահանջում ենք նշել հորինված ավտովթարի տարեթիվը, օրը, տեղը, զոհված ուղևորի անուն-ազգանունը, ամբողջական տվյալները, քրեական գործի մանրամասները:
Համապատասխան հիմնավոր փաստեր չներկայացնելու դեպքում, պահանջում ենք տպագրել հերքում և ներողություն խնդրել, այլապես մեր ասոցիացիայի ղեկավարի բարի համբավն ու պատիվը վիրավորելու և նրան զրպարտելու համար իրավունքների պաշտպանությամբ դիմելու ենք ներպետական ու միջազգային դատավարական-իրավական ատյաններին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
21.05.2015թ.