Ղրիմի թաթարների Օմբուդսմեն և միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը դատապարտել է Մոսկվային, որը թույլ չի տվել թերակղզում բնակվող թաթարներին մայիսի 18-ին անցկացնել ավանդական միջոցառումները՝ նվիրված Ղրիմից թաթարների արտաքսման հերթական տարելիցին։ Իր դժգոհությունն արտահայտելու համար Ռ.Էրդողանը հատուկ զանգահարել է ինքնահռչակ «Ղրիմի թաթարների Մեջլիսի նախագահ» Մուստաֆա Ջեմիլևին, ով ուկրաինական Ռադայի պատգամավոր է։ Այս տխրահռչակը միշտ էլ հայտնի է եղել իր հակառուսական հռետորաբանությամբ և զարմանալի չէ, որ 2014թ. մարտի 17-ից հետո, երբ Ղրիմը մտավ ՌԴ-ի կազմի մեջ պաշտոնական Մոսկվան Մ.Ջեմիլևին պերսոնա նոն գրատա է հայտարարել և թույլ չի տալիս այցելել «պատմական հայրենիք»։ Հիշեցնեմ, որ Անկարայի և Բաքվի կողմից հովանավորվող այս «քաղաքական» գործիչը նաև աչքի է ընկնում իր հակահայ կեցվածքով։
Ղրիմի «խաղաքարտը» Անկարան սկսեց շատ ակտիվ օգտագործել Ռուսաստանի ԴԵՄ այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ը ՌԴ նախագահ Վ.Պուտինն անցկացրեց Երևանում։ Ֆաշիստ Ռ.Էրդողանի համար դա ՍԱՐՍԱՓԵԼԻ «վիրավորանք» էր։ Մի քանի օր ԶԼՄ-ում լաչառություն անելուց հետո, թուրք պաշտոնյաները անցան գործի։ Մայիսի 13-14-ը թուրքական Անտալիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում «Ղրիմի» թեման ամենակարևորներից էր։ Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն շատ տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ Ա.Դավութօղլուի` Ռուսաստանը Ղրիմը անեքսիայի է ենթարկել Անօրինակ և դա անընդունելի է։ Թուրքիայի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցույց տալ՝ անվտանգության ապահովման համար։
Հ.Գ. Շատ հետաքրքիր է իմանալ, թե Ա.Դավութօղլուի համար ո՞րն է օրինական անեքսիան։ Երևի Թուրքիայի վարչապետը տեղյակ չէ, որ անեքսիան միշտ էլ լինում է անօրինական։ Սակայն խելացի Ա.Դավութօղլուն այս արտահայտությունը միամիտ չի արել։ Տարանջատելով անեքսիան օրինականի և անօրինականի՝ Թուրքիայի վարչապետը օրինականացնում է իրենց հայտնվելը Փոքր Ասիայում և նրանց հետագա ԱԳՐԵՍԻՎ քաղաքականությունը տարածաշրջանում։ Ըստ Ա.Դավութօղլուի` 1453 թ. մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի գրավումը և Բյուզանդական կայսրության կործանումը՝ Ալթայից և Միջին Ասիայից արածելով այստեղ հայտնված թուրքերի կողմից օրինական անեքսիա է։ Կամ երևի օրինակա՞ն է նաև Անկարայի կողմից 1974թ. Կիպրոսի հյուսիսի անեքսիան։ Դավութօղլուն և նրա անմիջական ղեկավարը մտածում են ինչպես բոլոր բարբարոսները՝ զավթողի կողմից թալանված, կեղեքված ու սպանության ենթարկվախ ազգերը երբևէ պայքարելու անկախության ու ազատության համար։ Եթե փորձում են պայքարել, ապա ԴԱՎԱՃԱՆ են։ Բարբարոս քոչվոր թուրքերի համար մեկ էլ անընդունելի է այն, որ մինչ 11-12 դդ. իրենց այստեղ հայտնվելը Փոքր Ասիայում և Կովկասում ապրել են բազմաթիվ ազգեր, որոնք ի տարբերություն թուրքերի, տեղաբնիկ են։
Հենց սրանով է պայմանավորված, որ Անկարայի համար անօրինական է 76% հայերով բնակեցված Արցախի ցանկությունը` անկախանալ սև և սպիտակ թուրք կոյունլուներից, կամ 65,5% ռուսներով բնակեցված Ղրիմի ցանկությունը` վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Թուրքերը մեծ ջանքեր գործադրեցին, որ փոխեն ժողովրդագրական պատկերը և՛ Արցախում, և՛ Ղրիմում։ Սակայն Անկարայի և Բաքվի թուրքերի ջանքերը ապարդյուն էին։ Այս երկու տեղում նրանք ՊԱՐՏՎԵՑԻՆ։
Գագիկ Համբարյան