Լիբանանում տեղացի գրող Հ. Մուրադը հրատարակել է մի գիրք հայերի մասին՝ «Հայերը ողջ» խորագրով։

Գիրքը պարունակում է երկարաշունչ 100 տուն ունեցող բանաստեղծություն, որը նվիրվել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև պատկերներ՝ հայ հռչակավոր գծագրիչների ստեղծագործություններից։