Արդեն քանի օր է, ինչ հարձակման եմ ենթարկվում և՛ հայ վայ հայրենասերների կողմից և ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, հայերը ինձ մեղադրում էին ադրբեջանահաճո պահվածքի մեջ, անգամ մառազմը հասավ այն աստիճանի, որ մեղադրեցին Ադրբեջանի կողմից ֆինանսավորվելու մեջ, իսկ ադրբեջանական քարոզչամեքենաները իբր գտել էին մի հայի ով հայերին նախատում էր ու վիրավորում...
Հիմա շատ հստակ...
1. Գրել եմ ու 1000 անգամ էլ կկրկնեմ. մարդն իմ համար բարձրագույն արժեք է, և մարդկային կյանքերի կորուստը՝ դժբախտ պատահարներից, արհավիրքներից կամ հանցագործությունների արդյունքում, ինձ ցավ է պատճառում, էլ չասեմ, որ եթե դա վերաբերվում է երեխաներին. և աստեղ ազգությունն իմ համար կարևոր չի, կլինի հայ, ռուս, ադրբեջանցի, թուրք, իրանցի թե չինացի կամ այլ ազգի ներկայացուցիչ.... Իսկ ինչ գրել եմ՝ ուժի մեջ է, չեմ փոշմանել, անկախ նրանից, թե ադրբեջանական քարոզչամեքենան ոնց օգտագործեց, կամ հայերը ոնց հարձակվեցին...
2. Ես խնդիր չունեմ ադրբեջանցիների հետ, ես խնդիր ունեմ Ալիևյան կլանի հետ, որը ստորաբար ադրբեջանցիներին սրսկում է հակահայկական տրամադրվածություն, և հանձնարարում իր ծառա զինվորականներին, որ հնարավորինս շատ հայ զինվորների կյանքեր խլեն, որ ինքը կարողանա կերակրել ադրբեջանցիներին իր արդեն անհամ քարոզով...
Իսկ այս օրերին իմ համար ևս մի բան ավելի պարզ դարձավ. Ադրբեջանում էլ կան ադեկվատ մարդիկ, ովքեր Ալիևյան կլանի ազդեցության գոտում չեն ու հասկանում են, որ ինչ անում են Ալիևն ու իր բաշիբոզուկները ոչ միայն հակահայկական են ու հակամարդկային, այլև՝ հենց սկզբից հակաադրբեջանական... Էս մարդիկ իմ համար արժեք են, ու նրանց հետ ես ճանապարհ ունեմ ապագայում...
3. Իմ անուն ազգանունով ֆեյսբուքի էջ էր բացվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից և հոդվածներ էին տպագրվում՝ հղում անելով այդ կեղծիքին, սա նույնպես վայ հայրենասերների կողմից օգտագործվեց և սկսեցին տարածել ու ադրբեջանական քարոզիչներին կայֆ մատուցել...
4. իմ քննադատություններն իշխանությանը ես արել եմ միշտ ու առանց կաշկանդվելու, արել եմ իմ էջով կամ լրագորղների հարցերին պատասխանելով, իմ անունից այլ ֆեյք էջ բացելու կարիք չունեմ ու չեմ ունենա...
5. Ես սիրում եմ իմ ազգի ամենադրական կողմը՝ մարդասիրությունը. հայերի մեծամասնությունը մարդ մնաց ու չուրախացավ մարդկային կյանքերի կորստից... ԱՊԱՑՈՒՑԵՑ, որ Մոնթեի, Ազգալդյանի և ոչ շատ հայտնի ազատամարտիկների մեծամասնության տեսակից է. մարդասեր լինում են ՈՒԺԵՂՆԵՐԸ, մարդատյացությունը՝ ԹՈՒՅԼԵՐԻ մենաշնորհն է...
Պատահական չէր, որ ադրբեջանական կայքերը թարգամանել էին գրառումս, բացառությամբ այս հատվածի՝ «Արցախյան պատերազմի ժամանակ պետք է լինեիք մեր հզորների կողքին, որ տեսնեիք, թե ինչպես էին վերաբերվում թշնամու կանանց ու երեխաներին. դա ուժեղի, բարոյապես հզոր կերպարների արարք է, որպիսիք չունեին ադրբեջանցիների մեծ մասը»...
6. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Եթե իրենց մեջ դրական գործ անելու միտում լիներ, գրառումս չէին օգտագործի հակահայկական նոր կրքեր բորբոքելու համար, այլ կանեին, ցույց տալու, որ հայերը նույնպես ցավակցում են... Բացառությամբ մի հոդվածի, որը դրական միտում ուներ
Հարձակումների ու վիրավորանքների համար շնորհակալություն. ամրապնդեցիք սկզբունքներս ու համոզմունքներս. ատելությունը չարիք է...
Սիրեք մարդուն, բայց առաջին հերթին դա արեք ոչ թե այլ մարդկանց, այլ ձեր համար...
Դավիթ Սանասարյան