Մի բան էլ ասեմ ու վերջ! ես, եթե երգիչ լինեի, կերազեի գնալ Եվրատեսիլ, մասնակցել էդ տոնին, վայելեի էդ մթնոլորտը, ոչ մի տեղ չզբաղեցնեի, բայց միլիոնանոց հանդիսատեսի առաջ ելույթ ունենայի ու էդ ադրենլինը զգայի: Հաստատ կգնվեին մարդիկ, ովքեր կհավնեին, ու դա բավական կլիներ: Ես ուրախ եմ մեր երեխեքի համար. իրենք վայելեցին մի ամիս, ընկերացան, սիրվեցին շատերիս կողմից...էս օրերը կմնային իրենց պայծառ հիշողություններում ընդմիշտ, եթե չլինեին ձեր նողկալի քոմենթները...Գերմանիան ու Ավստրիան ունեցան 0 միավոր, բայց, վստահ եմ, իրենց երկրում չեն արժանանա այսպիսի տհաճ վերաբերմունքի...մենք քաղաքակրթությունից մղոններով հեռու ենք...տխրել եմ մեր երեխեքի համար. մենք ՝ տեղական հայտնիներս, սովոր ենք ձեր մաղձին, իմունիտետ ունենք, իրենք ՝ ոչ, շոկի մեջ են...
Ի դեպ, ինչ ժյուրին խառնվում է քվեարկությանը, գործը դժվարացել է, սա առաջին անհաջողությունը չի...սխալ է միայն սփյուռքի համար երգ ներկայացնելն...ու էլի շատ սխալներ...
Մի բանից էլ եմ շատ նեղվել, որ չեմ ասի՝ սոլիդարությունից ելնելով, բայց սիրտս պայթում ա...
չար եք, մարդիկ...
տեղական պատվիրակություն, ձեր սխալների պատճառով անհաջողության մեջ չարժի մեղադրել էդ երեխեքին ու արհամարել ... վաղը կարող ա էլի պետք գան:
Եվրատեսիլն էլ կյանքի նպատակ չի, այլ տոն, որը պետք է վայելել:
Ապրեք ձեր կյանքով, չեք սիրում, մի դիտեք, ոչ ոք ձեզ չի ստիպում...
Լուսինե Բադալյան-Facebook